ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նսիտին ընդգծվել է հաջողությունը, որը ձեռք է բերվել ժողովրդավարական բարեփոխումների իրականացմամբ. Լևան Իզորրիա
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Առաջին ալիքի հետ խոսել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի մասին:
Իզորիայի խոսքով, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում կայացել է շատ կարևոր հանդիպում:
«Սա Վրաստանի նկատմամբ աջակցության առանձնահատուկ դրսևորում է: Սա այն պահին, երբ այս տարի անցկացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով և մի քանի ամսից արդեն հնարավորություն ենք ունեցել հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարին»,- հայտարարել է Իզորիան:
Նրա խոսքով, այս հանձնաժողովի նիստի շրջանակներում առանձնապես ընդգծվել է հաջողությունը, որը երկիրը ձեռք է բերել ժողովրդավարական բարեփոխումներն իրականացնելով և պաշտպանության ոլորտում ունեցած չափանիշներով: