ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում տեղի է ունեցել ռազմական պատրաստության՝ Agile Spirit 2023-ի հրամանատարաշտաբային բաղադրիչը
ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում տեղի է ունեցել ռազմական պատրաստության՝ Agile Spirit 2023-ի հրամանատարաշտաբային բաղադրիչը

ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) տեղի է ունեցել ռազմական պատրաստության՝ Agile Spirit 2023-ի հրամանատարաշտաբային բաղադրիչը:

Դասընթացի հիմնական մասը ներառում էր բազմազգ բրիգադի գործողությունները, որոնց աջակցում էին ենթակա տարրերը, որտեղ ստեղծվել էր իրական միջավայր ուսումնական լսարանի համար։ Զորավարժություններին մասնակցող տարբեր երկրների զինծառայողները պաշտպանական գործողություններ են իրականացրել և իրենց փորձը կիսել միմյանց հետ։ Զորավարժությունները ղեկավարում է Վրաստանի պաշտպանության ուժերի արեւմտյան հրամանատարությունը։ Agile Spirit 2023 ուսումնական տարածքը ներառում է ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան Վրաստանը: Այս տարի զորավարժություններին ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 21 երկիր, 3 կազմակերպություն և 3600 զինվորական։

Agile Spirit 2023-ը նպատակ ունի բարձրացնել փոխգործունակությունը մարտավարական մակարդակում Վրաստանի պաշտպանության ուժերի, ԱՄՆ միացյալ ուժերի, դաշնակից և գործընկեր ուժերի միջև, կատարելագործել և ամրապնդել օպերատիվ կարողությունները բազմազգ միջավայրում գործողությունների պլանավորման և իրականացման ժամանակ:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։