ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին հայտնել են պատրաստակամություն, շարունակել աջակցությունը Վրաստանի պաշտպանունակության որակի բարձրացմանը
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի գնահատմամբ, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը մինիստերիալի շրջանակներում, որի օրակարգում դրված է բաց դռների քաղաքականությունը, շատ կարևոր է Վրաստանի համար:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվությամբ դաշինքը սկսել է նախապատրաստությունը 2018 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար: Իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովի նիստին, ապա գերատեսչությունում նշում են, որ հանդիպմանը մեկ անգամ ևս գնահատվել է այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է դաշինքին ինտեգրվելու ճանապարհին:
«ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո, դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հավաքվել են քննարկելու ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության հարցը, հենց այդ առումով կարևոր էր, որ մեր հանդիպման ժամանակ ժամանակ ընդգծվել են մեր հաջողությունները»,- ասել է Միխեիլ Ջանելիձեն:
Նրա խոսքերով հանձնաժողովի նիստին բացի դաշինքի անդամ երկրների կողմից քաղաքական աջակցության, Վրաստանը ստացել է նաև աջակցություն պաշտպանունակության որակի բարձրացման տեսանկյունից:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի խոսքերով Վրաստանը մեկ անգամ ևս հայտնել է պատրաստակամություն խորացնել համագործակցությունը դաշինքի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan