ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել դաշնակիցներին միանալ Հորմուզի նեղուցում ռազմական առաքելությանը
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը կոչ է արել դաշնակիցներին միանալ Հորմուզի նեղուցում ռազմական առաքելությանը

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը կոչ է անում դաշնակիցներին միանալ Հորմուզի նեղուցում ռազմական առաքելությանը։

Այս մասին հաղորդում է Politico-ն։

Մեթյու Ուիթաքերի խոսքով՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունը բխում է ԱՄՆ դաշնակիցների շահերից։

«Նախագահը բացարձակապես ճիշտ է, երբ ասում է, որ մեր դաշնակիցները պետք է միանան մեզ, օգնեն մեզ և աջակցեն մեր ջանքերին։ Վերջին հաշվով, Հորմուզի նեղուցի անվտանգությունը բխում է նրանց շահերից», – ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը։

Politico-ն գրում է, որ Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում է աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդը, փաստացի փակ է Իրանից նավագնացության դեմ սպառնալիքների պատճառով։ Սա է պատճառը նավթի գների կտրուկ աճի, որոնք անցյալ շաբաթ գերազանցեցին 100 դոլարը մեկ բարելի համար։ Սակայն ՆԱՏՕ-ի չորս դիվանագետներ նշել են, որ դաշինքի կողմից Իրանի դեմ լիարժեք առաքելություն իրականացնելը քիչ հավանական է։

Երկու դիվանագետ նշել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պաշտոնապես չեն խնդրել աջակցություն Միացյալ Նահանգներից։

«Որոշ դաշնակիցներ չեն կարողանա մասնակցել այս ջանքերին։ Ավելին, սա ՆԱՏՕ-ի անմիջական պատասխանատվության ոլորտը չէ», – Politico-ին ասել են դիվանագետները։