Այսօր, հունվարի 16-ին NATO-ի շտաբկայանում բացվելու է կազմակերպության ռազմական կոմիտեի նիստը:
Հանդիպմանը դաշինքի անդամ երկրների զինվորական հրամանատարների հետ միասին մասնակցելու են նաև գործընկեր երկրների՝ Վրաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչները:
Ինչպես գրված է NATO-ի պաշտոնական կայք էջում, նիստը ղեկավարելու է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պետր Պավելը:
«Հանդիպմանը քննարկվելու է դաշինքի հարավային թևում գոյություն ունեցող մարտահրավերների հարցերը: Հրամանատարները «Հստակ աջակցություն» առաքելության գործընկերների հետ քննարկելու են նաև Աֆղանստանի խաղարարար առաքելությանը վերաբերող հարցեր: Վրաստանի և ՈՒկրաինայի հետ բանակցությունները կողմնորոշվելու են անվտանգության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի վրա, ինչպես նաև քննարկվելու են պաշտպանության ոլորտում բարեփոխումներին և ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր»,-ասված է պրեսռելիզում:
Հայտարարության մեջ ասված է նաև, որ Վրաստանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գնահատվելու են երկրում, պաշտպանության ոլորտում իրականացրած բարեփոխումները:
NATO-ի ռազմական կոմիտեն, զինվորական հրամանատարների մակարդակով տարին երկու անգամ հավաքվում է Բրյուսելում, որի ընթացքում քննարկվում են դաշինքի օպերացիաներին և առաքելություններին վերաբերող հարցեր: