ՆԱՏՕ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից

13:42, 30.04.2021

ՆԱՏՕ-ն սկսել է զորքերը դուրս բերել Աֆղանստանից: Այդ մասին, ինչպես հաղորդում է Agence «France-Presse» գործակալությունը, ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները ապրիլի կեսերին որոշում կայացրեցին կայուն աջակցության առաքելության ուժերը դուրսբերել մինչև մայիսի 1-ը, և դա սկսվեց: Դա կլինի կարգավորված, համակարգված և նախապես պլանավորված գործընթաց», – «France-Presse»-ին ասաց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Ինչպես նշվում է Դաշինքում, կոալիցիոն զորքերի անվտանգությունը գերխնդիր կլինի այս գործընթացի յուրաքանչյուր քայլում: Ըստ ՆԱՏՕ-ի, անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվելու են բոլոր միջոցառումները:

«Ուժերի դուրս բերման գործընթացում «Թալիբան» շարժման ցանկացած հարձակման կտրվի հզոր արձագանքի: Մենք նախատեսում ենք դուրսբերումն ավարտել մի քանի ամսից», – ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին ԱՄՆ նախագահ eո Բայդենը հայտարարեց, որ զորքերը դուրս կբերի Աֆղանստանից մինչ սեպտեմբերի 11-ը ՝ 2001 թվականի ահաբեկչության 20-ամյակը: Նշենք, որ Դոնալդ Թրամփը նախատեսում էր զորքերը դուրս բերել Աֆղանստանից մինչ մայիսի 1-ը:

Նմանատիպ