ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ դաշինքը կպաշտպանի բոլոր դաշնակիցներին և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի

15:48, 19.08.2026

ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ դաշինքը կպաշտպանի բոլոր դաշնակիցներին և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի։

Հայտարարությունը հնչել է Financial Times-ի այն հրապարակումից հետո, որ Իրանը քննարկում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը սրի պատերազմը։

«Ինչպես մենք ցույց տվեցինք այս տարի, երբ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ որսաց Իրանից Թուրքիա ուղղվող չորս բալիստիկ հրթիռներ, մեր զսպման և պաշտպանական դիրքը ուժեղ և արդյունավետ է», – CNN-ին ասել է ՆԱՏՕ-ի խոսնակը։

Նմանատիպ