ՆԱՏՕ-ն բերում է կայունություն և բարօրություն, որն անհրաժեշտ է Վրաստանին և մեր տարածաշրջանին. Մամուկա Բախտաձե
Վրաստանի կառավարության գխավոր առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության լիիրավ անդամակցություն ձեռք բերելն է,- այս մասին «Բլումբերգի» հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետը համարում է, որ հյուսիսատլանտյան դաշինքում Վրաստանի անդամակցությունը կնպաստի տարածաշրջանի բարօրությանը և կայունությանը:
«ՆԱՏՕ-ի բոլոր անդամները մի քանի ամիս առաջ մեկ անգամ ևս հաստատել են, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մեր գլխավոր առաջնահերթությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիիարավ անդամակցելն է և դրա համար ունենք կոնկրետ պատճաներ: ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությը մեր տարածաշրջանը կդարձնի առավել կայուն և զարգացած և մեր կարծիքով, սա պետք լինի նաև Ռուսաստանի շահերում»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Հարցին, թե ինչու պետք է Ռուսաստանի շահերում լինի Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելը, վարչապետը բերել է Նորվեգիայի օրինակը:
«Թույլ տվեք, օրինակ բերել Նորվեգիան: Երբ Նորվեգիան դառնում էր ՆԱՏՕ-ի անդամ, ծագեցին նման հարցեր, սակայն այժմ տեսնում ենք, որ Սկանդինավիայի տարածաշրջանը ամենազարգացածն է աշխարհում: ՆԱՏՕ-ն բերում է կայունություն և բարօրություն, որն անհրաժեշտ է Վրաստանին և մեր տարածաշրջանին»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: