ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը Թուրքիայի օդային տարածքի մոտակայքում խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ. այս մասին տեղեկատվություն է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտնում էր Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության տարրերի կողմից։
«Մեր երկրի տարածքի և օդային տարածքի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ վճռականորեն և առանց վարանելու կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար համապատասխան երկրի հետ ընթանում են բանակցություններ։ Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուշադրությամբ վերահսկվում և գնահատվում են. մեր ազգային անվտանգությունը մեր առաջնահերթությունն է», – նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։