ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Վրաստանում է
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Վրաստանում է

Վրաստանի, ինչպես հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերոջ հանդեպ աջակցության ցուցաբերման նպատակով, երկօրյա այցով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն,-այս մասին լրատվությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:

Հյուսիսատլանտյան դաշինքի  բարձրագույն ռազմական մարմնի նախագահին, ավիացիայի գլխավոր մարշալ, Սեր Ստյուարտ Պիչին և պատվիրակության անդամներին Թբիլիսիի օդանավակայանի կառավարական  տերմինալում դիմավորել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբաիան:

Օդանավակայանից հետո, ռազմական կոմիտեն «Բիլթմոր» հյուրանոցում, ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում անց է կացնելու նիստ: Նիստը վարելու են, Ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամները ծանոթանալու են տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի հետ:

Այցի երկրորդ օրը, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն հյուրընկալվելու է Վազիանիի ռազմական կենտրոն և դիտելու է մարտական պատրաստության կենտրոնը, ինչպես նաև ծանոթանալու են պաշտպանության ուժերի մարտական պատրաստվածության հետ: Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները այցելելու են վարժանքների և գնահատման համատեղ կենտրոն և դիտելու են «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի ընթացքը:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Վրաստանում է գտնվում երրորդ անգամ: Գերատեսչությունը իրենից ներկայացնում է ՆԱՏՕ-ի բարձրագույն ռազմական մարմին, որը ենթարկվում է հյուսիսատլանտյան խորհրդի քաղաքական ղեկավարությանը: