ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը խոցել են Թուրքիայի ուղղությամբ արձակված իրանական հրթիռը
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են իրանական հրթիռ, որը թռչում էր դեպի Թուրքիայի օդային տարածք։
Նախարարությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հրթիռը «հայտնաբերվել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով անցնելիս և ուղղվելով դեպի Թուրքիայի օդային տարածք»։
«Մենք բոլոր կողմերին զգուշացնում ենք զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է նպաստել հակամարտության հետագա տարածմանը տարածաշրջանում», – ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։