ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի 2021 թվականի հունիսի 14-ին՝ Բրյուսելում
ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 14-ին՝ Բրյուսելում: Համապատասխան տեղեկատվությունը տարածել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նա ասաց, որ գագաթնաժողովին որոշում կկայացվի ՆԱՏՕ 2030-ի օրակարգի վերաբերյալ:
«Սա եզակի հնարավորություն է ՆԱՏՕ-ն ամրապնդելու համար ՝ որպես Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջև ամուր կապի դրսևորում: Մենք որոշում կկայացնենք այսօրվա և վաղվա մարտահրավերները լուծելու համար ՆԱՏՕ 2030-ի կարևոր և հեռանկարային օրակարգի վերաբերյալ: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչության սպառնալիքը, կիբերհարձակումները, կլիմայի փոփոխության ազդեցությունը անվտանգության վրա», – ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: