ՆԱՏՕ-ի դռները բաց են, այդ թվում Վրաստանի համար. Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի դռները բաց են, այդ թվում Վրաստանի համար. Ենս Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խոսքով, դաշինքի դուռը բաց է, այդ թվում Վրաստանի և Ուկրաինայի համար: Այս հայտարարությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը արել է Մարշալի հիմնադրամում խոսքով ելույթ ունենալիս, որտեղ նա խոսել է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության մասին:

Սթոլթենբերգի խոսքով, ՆԱՏՕ-ի ընդլայնումը սադրանք չէ և այս գործընթացն ուղղված չէ այլ երկրների դեմ:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են: Մենք շարունակում ենք աշխատանքն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բոսնիա և Հերցոգովինան, ինչպես նաև Վրաստանը և Ուկրաինան»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը:

Հիշեցնենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 24-ին այցելելու է Վրաստան: