ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ անդամներ կողմ են, որ Ուկրաինան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին պարզեցված ձևով
ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ անդամներ կողմ են, որ Ուկրաինան միանա Հյուսիսատլանտյան դաշինքին պարզեցված ձևով, ինչը ենթադրում է հրաժարվել անդամակցության գործողությունների ծրագրից (MAP),- այս մասին գրում է «Politico»-ն։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը՝ հենվելով սեփական աղբյուրների վրա, այս մասին որոշումը կարող է հաստատվել Վիլնյուսի գագաթնաժողովում։ «Politico»-ն գրում է, որ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ենթադրում է, որ դաշնակիցները կհամաձայնեն պատերազմի ավարտից հետո՝ շրջանցելով անդամակցության գործողությունների ծրագիրը՝ Ուկրաինայի միանալուն։
«Politico»-ն նշում է, որ դրա վկայությունն է դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատրաստակամությունը, ով սատարել է միանալու նման քայլին անցյալ երեքշաբթի Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ։