ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը այսօր գտնվում է բարձր կետում. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին խոսել է ՆԱՏՕ-ի օրերի ընդլայնված նշելու մասին:
Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանում ՆԱՏՕ-ի օրերը մեկնարկել են ապրիլի 16-ին և շարունակվելու է մինչև մայիսի 1-ը:
«Այս տարի ՆԱՏՕ-ի օրերը առանձնահատուկ շուքով են նշվելու տարածաշրջաններում, այդ թվում ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում: ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին լրատվական կենտրոնը, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների հետ միասին, անց է կացնում տարբեր միջոցառումներ, որպեսզի մեր բնակչության լրատվականացման մակարդակը լինի համապատասխան և մեր քաղաքացիները գիտենան այն օգուտի մասին, որը մեր երկիրը ստանում է ՆԱՏՕ-ին ինտեգրման գործընթացից, թե ինչքանով կարևոր է կայունությունը մեր երկրի համար: Հենց այս համագործակցությունն է բերում կայունություն, որը մենք ունենք այսօրվա դրությամբ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հասել է իր գագաթնակետին: Կարևոր է այն առաջընթացը, որը ունենք հիմնական փաթեթի իրականացման ընթացքում, ինչպես նաև կարևոր է քաղաքական աջակցությունը, որը Վրաստանը ունի գլխավոր քարտուղարի և դաշինքի անդամ երկրների կողմից: Գտնում ենք, որ այս օրերը պետք է նշենք մեծ շուքով»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan