ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Ենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը,- այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի արտակարգ նիստի ավարտից հետո:
Ենս Սթոլթենբերգի խոսքով, դաշինքի անդամները կոչ են անում Ռուսաստանին, Ուկրաինայի նավահանգիստների մոտ ապահովել մատչելիություն և Ազովի ծովում նավերի ազատ տեղաշարժ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, այս միջադեպը ցույց է տալիս, որ Ուկրաինայում պատերազմ է, որը շարունակվում է արդեն չորս տարի:
«Ռուսաստանը պետք է դադարեցնի զինված պայքարի աջակցությունը և դուրս բերի ուժերը Ուկրաինայի տարածքից»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը: