ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ անդամներ համարում են, որ Վրաստանը արժանի է անդամակցել է ՆԱՏՕ-ին. Մամուկա Բախտաձե
ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ անդամներ համարում են, որ Վրաստանը արժանի է անդամակցել է ՆԱՏՕ-ին: Բրյուսելում գագաթնաժողովին մեկ անգամ ևս հաստատվել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Մաքքեյնի ինստիտուտի և տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի (EPRC) նախաձեռնությամբ Թբիլիսիում ընթացող «Համաշխարհային խառնաշփոթ 2018» միջազգային չորրորդ կոնֆերանսին:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, Վրաստանը կանգնած է ՆԱՏՕ տանող ճանապարհին և այդ ճանապարհը լի է մարտահրավերներով, սակայն երկիրն այս ճանապարհին բավականին հաջողակ է:
«Բոլորը գիտակցում են, որ այդ ճանապարհը լի է մարտահրավերներով, սակայն ՆԱՏՕ-ն հաստատում է բաց դռների քաղաքականությունը և հայտարարում, որ Վրաստանն ունի բոլոր փորձնական գործիքները՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար: Ուստի մեր ակնկալիքները շատ լավատեսական են: Անչափ կարևոր է ՆԱՏՕ-ի արժեքների նկատմամբ հավատարմությունը: Վրաստանն այն ազգերի թվում է, որը ՀՆԱ-ի ավելի քան երկու տոկոսը ծախսում է պաշտպանության վրա: Սա բավականին մեծ մաս է՝ փոքր էկոնոմիկա ունեցող երկրի համար: Ժամանակի ընթացքում ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ անդամներ համարում են, որ Վրաստանը արժանի է անդամակցել է ՆԱՏՕ-ին և Բրյուսելում գագաթնաժողովին մեկ անգամ ևս հաստատվել է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Դրա հետ մեկտեղ, վարչապետը նշել է, որ խորհրդանշական է, որ սեպտեմբերի 11-ին Վրաստանում անցկացվում է կարևոր կոնֆերանս:
«Այսօր սեպտեմբերի 11-ն է: 17 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը ազատության սիրահար ժողովրդին միավորեց ահաբեկչության դեմ պայքարում: Շատ խորհրդանշական է, որ այսօր հավաքվել ենք Թբիլիսիում, Վրաստանում, այս կոնֆերանսին, որը կրում է մեծ մարդու, մեծ ամերիկացու, մեր անկախության և աշխարհում ազատության ջատագով սենատոր Ջոն Մաքքեյնի անունը: Սենատոր Ջոն Մաքքեյնը ծանր պահերին մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին և մեր ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: