Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, հանձնարարությունները, որոնք պետք է կատարի նոր նախարարը, կլինեն հավակնոտ:
«Երեկ կայացրել եմ որոշում և Գիորգի Քոբուլիային կփոխարինի Նաթիա Թուրնավան: Գիորգի Քոբուլիան կարողացավ կազմել բոլոր հիմնական արդյունավերական ուղղություններով զարգացման ռազմավարությունները: Նաթիայի հետ ինձ կապում է հարաբերության 10-ամյա փորձ, ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային սեկտորում: Այժմ մեզ անհրաժեշտ են արագ որոշումներ, օպերատիվ ռեժիմում, որը հաշվի կառնի բիզնեսի և ձեռնարկատերերի շահերը: Վստահ եմ, որ մեր օգնությամբ, Նաթիան կկարողանա հասնել հաջողության»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: