Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ շուտով կմեկնարկի համընդհանուր ինտերնետիզացման պետական ծրագրի փորձնական փուլը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ շուտով կմեկնարկի համընդհանուր ինտենետիզացման «Օուֆեն նետի» պետական ծրագրի փորձնական մասը:
Նախարարի խոսքով, Համաշխարհային բանկը կրկին պատրաստակամություն է հայտնում, պետության հետ միասին ֆինանսավորել նախագիծը:
«Մինչ սկսկվեր համավարակը, Համաշխարհային բանկի հետ միասին արդեն պատրաստել էինք այս նախագծի հետագա արագացման ծրագիրը: Համաշխարհային բանկը հիմա կրկին պատրաստակամություն է հայտնում, որ ֆինանսավորի այս նախագիծը: Նախագիծը բաժանված է երկու մասի: Առաջին, փորձնական մասը կսկսվի առաջիկա օրերին և հետագա փուլը՝ առաջիկա ամիսներին: Այստեղից ելնելով, մենք արդեն ծրագրել էին նախագծի արագացում, սակայն այժմ կորոնավիրուսի համավարակի պատճառով առավել շատ հրատապություն են ստացել առցանց հարաբերությունները և պետք է արագացնել»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: