Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ հնարավոր է, Գերմանիայի ուղղությամբ նշանակվի չարտերային չվերթ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ հնարավոր է, Գերմանիայի ուղղությամբ նշանակվի չարտերային չվերթ:
Ինչպես հայտարարել է Նաթիա Թուրնավան, Մյունհենի օդանավակայանում սահմանափակումը չեղարկվել է և ամենաուշը, օգոստոսի 2-ից կվերականգվեն կանոնավոր չվերթները:
«Գերմանիայի ուղղությունն առաջինն է, որտեղ մենք կվերականգնենք կանոնավոր չվերթները: Դուք արդեն գիտեք, որ «Լյուֆթանզայի» հետ կա համաձայնություն և ամենաուշը, օգոստոսի 2-ից կվերականգվեն կանոնավոր չվերթները: Նախորդ շաբաթ մենք որոշեցինք և Մյունհենի միջազգային օդանավակայան չեղարկեց սահմանափակումը և կարող է, ցանկացած պահին վերականգնել: Մենք կհաղորդակցվենք, եթե կա հնարավորություն, որ արդեն հուլիսից մեկնարկեն չվերթները, մենք դրա համար ամեն բան արել ենք և պատրաստ ենք: Բացի այդ, չեմ բացառում, որ արտաքին գործերի նախարարության հետ քննարկենք նաև լրացուցիչ չարտեր, որպեսզի թեկուզ մեր ուսանողները կարողանան ժամանակին մեկնել: Սակայն, որքանով տեղյակ եմ, Եվրոպայում ուսումն սկսվում է սեպտեմբերի ընթացքում»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: