Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան ներածական հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դեսպան, Թոմաս Մյուլմանի հետ, որը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի աշնանը: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
Նրանց հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև այն քայլերը, որոնք ձեռնարկում են երկու կողմերը համավարակի դեմ պայքարում: Ընդգծվել է, որ հետհամավարակային շրջանում առանձնահատուկ առաջնահերթություն կլինի երկրների միջև տնտեսական համագործակցության խորացումը:
Գերատեսչության տեղեկությամբ, հանդիպմանը նշվել է, որ վրացական կողմը շատ էր ցանկանում կիսել Ավստրիայի փորձը զբոսաշրջության ոլորտի աջակցության առումով, որի վրա հատկապես ազդել է համավարակը: Միևնույն ժամանակ, շեշտը դրվել է երկկողմ առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության խորացման և Վրաստանում և Ավստրիայում բիզնես ֆորումներ անցկացնելու անհրաժեշտության վրա: Հանդիպմանը մասնակցում էր նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար, Գենադի Արվելաձեն: