Նաթիա Թուրնավան Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ քննարկել է ավիափոխադրումների և զբոսաշրության ոլորտում համագործակցության վերականգնման հարցերը
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան առցանց հանդիպում է անցկացրել Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Թոմաս Բարաիսի հետ:
Նախարարության փոխանցմամբ, երկկողմ տնտեսական համագործակցության այլ գերակա ոլորտներից բացի, կողմերը քննարկել են երկկողմ օդային երթևեկության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության վերականգնման հարցերը:
Առցանց հանդիպմանը մասնակցում էին նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Ակակի Սաղիրաշվիլին և Գենադի Արվելաձեն, զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին և Գերմանիայում Վրաստանի դեսպան Լևան Իզորիան: