Նաթիա Թուրնավա. Զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունները, որտեղ անձնակազմի մեծ մասը կպատվաստվի, կհամարվի «անվտանգ օբյեկտ»
Զբոսաշրջության ոլորտում աշխատող կազմակերպությունները, որտեղ անձնակազմի մեծ մասը կպատվաստվի, կհամարվի «անվտանգ օբյեկտ», – կառավարության վարչությունում մամլո ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Ըստ նրա, ոլորտը արագ կվերականգնվի՝ պատվաստումների գործընթացում ներգրավելով տուրիզմի ոլորտի աշխատակիցներին:
«Այսօր մենք շատ կարևոր որոշում կայացրեցինք միջգերատեսչական համակարգող խորհրդում: Վարչապետի հանձնարարությամբ մենք որոշեցինք, որ տուրիզմի արդյունաբերությունը պատվաստումների համատեքստում գերակա խումբ կլինի, քանի որ մեզ համար շատ կարևոր է հնարավորինս արագ վերականգնել զբոսաշրջության ոլորտը: Դա հնարավոր է արագ պատվաստմամբ: Հետևաբար, մենք և Զբոսաշրջության վարչությունը համագործակցելու ենք տարբեր զբոսաշրջային ասոցիացիաների հետ՝ հնարավորինս շուտ կազմելու ռեստորանների, հյուրանոցների, տուրօպերատորների աշխատակիցների ցուցակները և նրանց կամավոր կազմակերպված պատվաստումներն իրականացնելու համար:
Արդյունքում, այն կազմակերպությունները, ընկերությունները, որտեղ անձնակազմի մեծ մասը կպատվաստվի, կհամարվի «անվտանգ օբյեկտ», դրանք կլինեն հյուրանոցներ, ռեստորաններ, ընկերություններ, և մենք, բոլոր միջազգային հարթակներում, նրանց «կգովազդենք»: Ամբողջ աշխարհը կիմանա, որ Վրաստանի այս կամ այն ռեստորանը, այս կամ այն հյուրանոցը անվտանգ է: Սա մեծապես կօգնի մեզ արագ աշխուժացնել զբոսաշրջության արդյունաբերությունը:
Գիտեք, որ մենք գործնականում ամեն շաբաթ նոր չվերթներ ենք ավելացնում: Ավիաընկերությունները վերսկսում են միջազգային չվերթները և հայտարարում նոր ուղղություններ: Այժմ առանցքային բաղադրիչը անվտանգ սպասարկումն է», – ասաց Թուրնավան: