Նաթիա Թուրնավա. Վստահաբար կարելի է ասել, որ 2021 թվականը կավարտենք երկնիշ տնտեսական աճով
Նաթիա Թուրնավա. Վստահաբար կարելի է ասել, որ 2021 թվականը կավարտենք երկնիշ տնտեսական աճով

Այսօր հայտնի դարձավ, որ 2021 թվականի նոյեմբերին տնտեսական աճը կազմել է 12 տոկոս, ինչի պատճառով արդեն վստահաբար կարող ենք ասել, որ 2021 թվականը կավարտենք երկնիշ տնտեսական աճով։ Սա շատ կարևոր հայտ է մեր կողմից, որ 2022 թվականը լինելու է արագացված զարգացման տարի,- ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան։

Նախարարն ընդգծել է այն փաստը, որ տնտեսական աճի հիմնական որոշիչը վրացական արտադրանքի արտահանումն է, որն աճում է բարձր տեմպերով, ինչպես նաև զբոսաշրջության աշխուժացումն ու վերականգնումը։

Նա ասաց, որ դրական դինամիկա կա գրեթե բոլոր բնագավառներում, այդ թվում՝ լոգիստիկա, տրանսպորտ, արդյունաբերություն, կացարաններ, հյուրընկալության արդյունաբերություն և այլն:

«Այս ամենը կբերի խաղաղ և բարեկեցիկ 2022 թվական, երբ մեր հիմնական խնդիրը՝ աղքատության դեմ պայքարը, լիովին իրագործելի կլինի»,- ասել է Նաթիա Թուրնավան։