Նաթիա Թուրնավա. Վրաստանի և Լատվիայի կողմից կա ավիաչվերթները վերականգնելու պատրաստակամություն
Նաթիա Թուրնավա. Վրաստանի և Լատվիայի կողմից կա ավիաչվերթները վերականգնելու պատրաստակամություն

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան Լատվիայի տրանսպորտի նախարար Տալիս Լինկայտսի հետ հանդիպմանը քննարկել է Վրաստանի և Լատվիայի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցը:

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, նախարարները մանրամասն զրուցել են նշված հարցի շուրջ դրական որոշում կայացնելու հեռանկարի մասին:

Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, Լատվիայի ազգային ավիաընկերությունը պատրաստ է, հուլիսի մեկից վերսկսել ավիաչվերթները Վրաստանի ուղղությամբ: Համապատասխան դիմումն արդեն մտցվել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության և քաղաքացիական ավիացիայի գործակալություն: Նախարարները նաև նշել են, որ Լատվիայից Վրաստանի կանոնավոր չվերթների վերականգնմամբ հետաքրքրված է նաև հունգարական «WizzAir» ավիաընկերությունը, որը ևս դիմում է ներկայացրել ավիաչվերթները վերականգնելու համար:

«Ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Լատվիայի կողմից կա պատրաստակամություն, վերականգնվեն ավիաչվերթները: Հիմա կարևոր է, որ երկու երկրների կառավարությունները շատ արագ փոխանակվեն արձանագրություններով, ըստ որի մարդկանց անվտանգությունը կլինի պաշտպանված»,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: