Նաթիա Թուրնավա. Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիրը կնպաստի հետհամաճարակային շրջանում բիզնեսի վերականգնմանը
Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագիրը կլինի փաստաթուղթ, որը մեծապես կնպաստի հետհամաճարակային շրջանում բիզնեսի վերականգնմանը, և ոչ միայն հետհամաճարակային շրջանում, այլև առաջիկա 10 տարիներին զարգացման ուղեցույց կլինի,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Ինչպես այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Թուրնավան, նախաձեռնությունը շատ կարևոր է վրացական բիզնեսի համար:
«Վարչապետից հանձնարարական ենք ստացել ներգրավվել երկարաժամկետ, տասնամյա ծրագրի մշակման մեջ: Սա վրացական բիզնեսի համար շատ կարևոր նախաձեռնություն է, քանի որ գիտեք, որ կայուն զարգացումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում շատ կարևոր է ցանկացած երկրի մասնավոր բիզնեսի համար, ներառյալ վրացական բիզնեսը: Պլանավորված զարգացումը և կանխատեսողականությունը շատ կարևոր են: Սա կլինի մի փաստաթուղթ, որը մեծապես կնպաստի բիզնեսի վերականգնմանը հետհամաճարակային շրջանում և ոչ միայն հետհամաճարակային շրջանում, այլև առաջիկա 10 տարիներին կլինի ուղեցույց Վրաստանի տնտեսության զարգացման համար: Մենք շատ ոգևորված ներգրավված ենք այս փաստաթղթի պատրաստմանը», – ասաց Թուրնավան:
Ի դեպ, վարչապետի նախաձեռնությամբ, ստեղծվում է պետական հանձնաժողով` տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման համար: