Նաթիա Թուրնավա. Շնորհակալություն եմ հայտնում «Քարթու» հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլուն, «StopCov» հիմնադրամին մեծ գումար փոխանցելու համար
Նաթիա Թուրնավա. Շնորհակալություն եմ հայտնում «Քարթու» հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլուն, «StopCov» հիմնադրամին մեծ գումար փոխանցելու համար

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան «Քարթու» հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլուն շնորհակալություն է հայտնում «StopCov» հիմնադրամին գումար փոխանցելու համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել «Քարթու» հիմնադրամին և Բիձինա Իվանիշվիլուն, որ շատ մեծ գումար է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամին: Իհարկե, սա մի փոքր մասն է, որ «Քարթու» հիմնադրամը և Բիձինա Իվանիշվիլին բարեգործում են այս տարիների ընթացքում, սակայն սա այսօր շատ արժեքավոր է մեզ համար»,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը: Շնորհանդեսից հետո վարչությունում անցկացվել է մամլո ասուլիս: