Նաթիա Թուրնավա. Պատրաստ ենք հանդիպել գիշերային ակումբների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել արդյունաբերությանն օժանդակելու հարցը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը պատրաստ է հանդիպել գիշերային ակումբների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել այս արդյունաբերությանն օժանդակության հարցը: Այս մասին Նաթիա Թուրնավան խոսեց այսօր համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
«Մենք՝ էկոնոմիկայի նախարարությունը, մշակույթի նախարարության, քաղաքապետարանի հետ միասին պատրաստ ենք հանդիպել նրանց հետ և քննարկել, թե ինչ կարելի է անել օգնելու համար: Եթե այս նախաձեռնությունը գա ակումբներից, մենք ուրախ կլինենք լսել այն և անպայման լուծում կգտնենք, ինչպես այս ընթացքում մենք լուծում էինք փնտրում շատ այլ ոլորտների հետ կապված», – ասաց էկոնոմիկայի նախարարը:
Բացի այդ, ըստ Նաթիա Թուրնավայի, համաճարակի պայմաններում ամառային տուրիստական սեզոնը սպասվածից լավը կլինի, բայց չի լինի լիարժեք:
Նախարարի խոսքով, մնում է սահմանափակումների նվազագույն քանակը, այդ թվում՝ գիշերային ակումբներում:
«Ցավոք, այս սահմանափակումը վերաբերում է միայն գիշերային ակումբներին, քանի որ մեր համաճարակաբանները գիշերային ակումբները համարում են ռիսկային խմբերից մեկը: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ գիշերային ակումբների հետ պետք է քննարկենք, թե որոնք են օժանդակության հնարավորությունները, քանի որ այս արդյունաբերությունն իսկապես տուժել է, ինչպես շատ այլ արդյունաբերություններ, բայց ամենաերկար ժամանակ թվում է, որ սահմանափակումները կգործեն այս հատվածի համար»,- հայտարարել է Նաթիա Թուռնավան: