Նաթիա Թուրնավա. Մենք ամեն ինչ անում ենք, որ Վրաստանում ապահովվի ժամանակին, արագ պատվաստումը
Մենք ամեն ինչ անում ենք, որ Վրաստանում ապահովվի ժամանակին, արագ պատվաստումը, – այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, կան համապատասխան ռեսուրսներ, որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որտեղ կսկսվեն պատվաստումները:
«Մենք ունենք այն ռեսուրսը, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը դառնա տարածաշրջանի առաջին երկրներից մեկը և ժամանակին պատվաստումներ սկսեն, գումարը կհայթայթվի: Այս առումով խնդիր չի լինի: Այժմ, մասնավորապես, թե որ երկրի հետ են ընթանում բանակցությունները, իմ գործընկերները այդ մասին ձեզ կպատմեն առողջապահության նախարարության ներկայացուցիչներից:
Ստեղծվել է հատուկ միջգերատեսչական խումբ, որի մեջ մենք նույնպես ներգրավված ենք, քանի որ սա բարդ համալիր հարց է, և ոչ միայն առողջության խնդիր: Արտաքին գործերի նախարարությունը շատ ակտիվ ներգրավված է, ինչպես նաև մենք՝ էկոնոմիկայի նախարարությունը, լոգիստիկայի ոլորտում, և մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ժամանակին, արագ պատվաստումներ ապահովենք», – հայտարարել է Նաթիա Թուրնավան: