Նաթիա Թուրնավա. Կեղծ լուրերի հետևում ընդդիմության ուժերն են, որոնք իրենց զգում են խաղից դուրս վիճակում
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարում է, որ վերջին ժամանակաշրջանում տարածվում են բազմաթիվ կեղծ լուրեր, որի հետևում ընդդիմության ուժերն են:
Նրա խոսքով, ընդդիմության ուժերն այժմ իրենց զգում են խաղից դուրս վիճակում, քանի որ կառավարությունն արդյունավետ կերպով աշխատւմ և բնակչության հիմնական հետաքրքրությունն ուղղված է դեպի կառավարություն:
«Համոզվեցի, վերջին ամիսների ընթացքում, ընթերցում ենք բազմաթից կեղծ լուրեր: Որոշ լուրեր վերաբերում էին իմ գործընկերներին, մի քանիսը՝ ինձ, այժմ հասան արդեն վարչապետին: Այս ամենի հետևում, իհարկե, ընդդիմության ուժերն են, որոնք իրենց զգում են խաղից դուրս վիճակում, քանի որ կառավարությունն արդյունավետ կերպով աշխատւմ և բնակչության հիմնական հետաքրքրությունն ուղղված է դեպի կառավարություն: Սակայն կարծում եմ, դա այդքան էլ հետաքրքիր չէ բնակչությանը և զուր ենք ժամանակ վատնում այդ մասին խոսելով»,- լրագրողներին հայտնել է Նաթիա Թուրնավան՝ կառավարության նիստից հետո: