Նաթիա Թուրնավա. Կարևոր է, պատրաստ լինենք, անվտանգ վերականգնել ցամաքային և օդային երթևեկությունը Վրաստանի և Թուրքիայի միջև
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան առցանց հանդիպում է անցկացրել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ:
Ինչպես հայտարարել է Թուրնավան հանդիպումից հետո, Վրաստանը Թուրքիայի հետ ունի ոչ միայն տուրիստական երթևեկություն, այլ՝ ընդհանուր գործնական կապեր:
«Բազմաթիվ թուրք գործարարներ են ժամանում Վրաստան և հակառակը: Երկու ազգերի միջև մշտապես ակտիվ է եղել կապը և մեր երկրների միջև երթևեկությունը: Ուստի, առանձնապես կարևոր է, պատրաստ լինենք անվտանգ վերականգնել Վրաստանի և Թուրքիայի միջև ինչպես ցամաքային, այնպես էլ՝ օդային երթևեկությունը»,- հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը:
Նաթիա Թուրնավայի խոսքով, Վրաստանի, որպես անվտանգ երկրի, անվտանգ հեղինակության համար շատ կարևոր է նաև տարածաշրջանի անվտանգությունը:
«Այսպիսով, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ զրուցել ենք այն արձանագրությունների և անհրաժեշտ պայմանների մասին, որոնք պետք է կատարվեն երկրների միջև երթևեկությունը վերականգնելու համար: Ընդգծվել է նաև «Թուրքիայի ավիաուղների» պատրաստակամությունը՝ չվերթները վերականգնելու վերաբերյալ»,- նշել է Նաթիա Թուրնավան: