Նաթիա Թուրնավա - Հուսանք, Վրաստանում կունենանք «Stadler»-ի տեղի գործարան
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել հանդիպել է շվեյցարական հայտնի «Stadler» ընկերության նախագահ Պիտեր Շպուլերին:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան «Stadler»-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է Վրաստանում առկա կայուն բիզնես-միջավայրի և այն առավելությունների հետ, որից կարող են օգտվել Վրաստանում գտնվող արտասահմանյան ներդրողները:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, «Stadler»-ը վրացական շուկային մինչ այժմ փոխանցում էր սեփական արտադրության վագոններ և մասնակցում մի շարք մրցույթների, սակայն այժմ արդեն հնարավոր է նրանց հետ զրույց սկսել առավել շատ համագործակցության, մասնավորապես, Վրաստանում արտադրություն հիմնելու մասին:
Աշխարհում գնացքներ արտադրող «Stadler» առաջատար շվեյցարական ընկերությունը հիմնվել է 1942 թվականին: Ընկերության վաճառքները հասնում են 3,46 միլիարդ դոլլարի: