Նաթիա Թուրնավա հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պիտեր Սիիարտոյին:
Հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության առաջին ներդրումային ֆորումի շրջանակներում, որն ընթանում էր հուլիսի 10-11-ին, Բաթումիում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները: Նշվել է, որ ինչպես երկկողմ առևտրի, այնպես էլ՝ էկոնոմիկայի այլ սեկտորների ուղղությամբ ներուժը մեծ է և այդ ուղղությամբ պետք է արվեն առավել ակտիվ քայլեր:
Արևելյան գործընկերության շրջանակներում առաջին ներդրումային ֆորումին մասնակցում էին Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ուկրաինայի կառավարական պատվիրակությունները: