Գազի սակագինը չի ավելանա, ներքուստ հավատում եմ,- այս մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության նիստից հետո:
«Հուլիսին տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4,6 տոկոս, որը չափավոր գնաճ է: Խուճապի պատճառ չկա: Ցանկանում եմ կոչ անել, չստեղծենք բացասական ակնկալիքներ այս առնչությամբ: Գազի սակագինը չի ավելանա: Ես դրան ներքուստ հավատում եմ: Կարող եք այս առումով լիովին վստահել մեզ»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: