Նաթիա Թուրնավա. Ընդդիմությանը խոսելու տեղիք չենք տվել, չկարողացան հասնել իրենց նպատակին
Ընդդիմությանը խոսելու տեղիք չենք տվել, չկարողացան հասնել իրենց նպատակին,- այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության վարչությունում ացնակցված մամո ասուլիսին:
Նախարարը պատասխանել է հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին ընդդիմության մի մասի կողմից քննադատության վերաբերյալ հնչեցված հարցին:
«Այն փաստը, որ մենք օգնում ենք ոչ միայն պաշտոնական աշխատողներին, այլև՝ ինքնազբաղվածներին, մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ մեր ծրագիրը համընդհանուր է և ոչ մի կատեգորիա դուրս չի մնա: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանց խոսելու տեղիք չտվեցինք, չկարողացան հասնել իրենց նպատակին»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: