Նաթիա Թուրնավա. Ցանկանում եմ, հույս հայտնել, որ ընդդիմությունը կառուցողականություն կդրսևորի և կկատարի այն առաքելությունը, որն իրեն է փոխանցել ընտրողը
10-րդ գումարման խորհրդարանը շուտով կսկսի գործել: Ցանկանում եմ, հույս հայտնել, որ ընդդիմությունը կառուցողականություն կդրսևորի և կկատարի այն առաքելությունը, որն իրեն է փոխանցել ընտրողը – կմտնեն խորհրդարան և կվերադառնան խորհրդարանական կյանքին,- հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո:
Նախարարի հայտարարությամբ, Վրաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև:
«Սա համավարակ է, որի դեմ մենք պայքարում ենք, դրանք են տնտեսական բարդությունները, որը պետք է համատեղ հաղթարարվի և կարծում եմ, շատ կարևոր կլինի, որ ընդդիմությունը պատասխանատու կերպով մոտենա այս հարցին և ներգրավվի քննարկմանը, բանավեճին և համատեղ աշխատենք 10-րդ գումարման խորհրդարանում»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: