Նաթիա Թուրնավա. Պատրաստ ենք, գլոբալ կորպորացիաներին առաջարկել մեր երկիրը, որպես այլընտրանքային բիզնես-հարթակ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մասնակցել է ԹՊՀ-ի էկոնոմիկայի միջազգային դպրոցի (ISET) և «ISET»-ի հետազոտական ինստիտուտի «Կորոնավիրուսի հետագա տնտեսական վերականգնման հեռանկարները» առցանց պանելին:
Առցանց բանավեճին մասնակցել են նաև Չինաստանում, Մոնղոլիայում և Կորեայում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Մարտին Ռայզերը, Եվրամիության երկրներում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Արուփ Բաներջին և և «ISET»-ի հետազոտական ինտիտուտի տնօրեն Թամար Սուլուխիան: Կոնֆերանսին քննարկել են այն քայլերը, որոնք երկրները, այդ թվում՝ փոքր չափի երկրները պետք է ձեռնարկեն հետկորոնավիրուսյան ժամանակաշրջանում:
«Վրաստանը պատրաստ է գլոբալ էկոնոմիկայում հանդես գալ նոր դերում՝ որպես այլընտրանքային հարթակ բիզնեսի համար և խոշոր կորպորացիներին առաջարկենք բիզնեսը տեղափոխել մեզ մոտ»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, դիվերսիֆիկացիան և արտադրության տարբեր վայրեր տեղափոխելը բիզնեսի ապահովագրության նպատակով, կլինի նոր ուղղություն: