Նաթիա Թուրնավա. Ատելության լեզվի կիրառումը խոսում է քաղաքավարության ցածր մակարդակի մասին
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, ատելության լեզուն կիրառելն անընդունելի է:
Նրա խոսքով, կարծիքները նման կերպով արտահայտելը խոսում է քաղաքավարության ցածր մակարդակի և առարկայական հակափաստարկների բացակայության մասին:
«Ատելության լեզվի կիրառումն անընդունելի է, կլինի դա նախընտրական ժամանակաշրջանում թե ընդհանրապես: Ցավոք, վերջին ժամանակաշրջանում դրա ականատեսն ենք դառնում: Իհարկե, կառավարության անդամներս ավելի շատ պատասխանատվություն ունենք:
Կարծիքները նման անընդունելի ձևով արտահայտելը, առաջին հերթին, խոսում է քաղաքավարության ցածր մակարդակի, ինչպես նաև՝ առարկայական հակափաստարկների բացակայության մասին»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: