Նաթիա Թուրնավա- Առևտրի կենտրոնների մատակարարման խնդիր չկա
Նաթիա Թուրնավա- Առևտրի կենտրոնների մատակարարման խնդիր չկա

Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ՝ առևտրի կենտրոնների մատակարարման խնդիր չկա:

Ըստ նրա, անհանգստանալու պատճառ չկա, և սննդամթերքի մատակարարումը առևտրային ցանցեր տեղի է ունենում սովորական ձևով:

Նախարարն այսօր անձամբ էր այցելել առևտրային օբեկտներ:

«Երեկ ես այցելեցի առևտրային օբեկտներ, այդ թվում ՝ մթերային, ցանցային խանութներ: Խոսեցինք ստեղծված իրավիճակի մասին: Համոզվեցինք, որ երկրում սովորական պահեստային պաշար կա: Մենք ծանոթացանք մատակարարման ցանցի լոգիստիկային: Նաև ներգրավված ենք ամենժայա դիտարկման և մոնիտորինգի մեջ:
Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ այս առումով անհանգստանալու պատճառ չկա, քանի որ խանութները սովորական ձևով են մատակարարվում: Շատ հաճախ նրանց պահեստները լցվում են: Ապրանքների մատակարարումը, ներառյալ առաջնային օգտագործման ապրանքների տեղի է ունենում անընդմեջ: Անհանգստանալու կամ նյարդայնանալու պատճառ չկա:
Ուզում եմ ասել մեր բնակչությանը, որ պաշարը չի վերջանա: Պաշարն ամեն օր թարմացվում է, մատակարարման առումով խնդիրներ չեն առաջանա:
Մենք սահմանափակել ենք ուղևորների մուտքը երկիր, բայց ինչ վերաբերում է ապրանքների և բեռնափոխադրումների մուտքին, ամեն ինչ անում ենք տարածաշրջանի երկրների հետ միասին գտնվելով համաձայնության և կոորդինացման մեջ այն հեշտացնելու նպատակով: Անհանգստանալու պատճառ չկա », – ասաց Նաթիա Թուրնավան: