Նաթիա Թուրնավա. Ապօրինի գաղտնալսումը մտահոգիչ խախտում է, և նմանատիպ պրակտիկան ավարտվել է 2012 թվականին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, ապօրինի գաղտնալսումը մտահոգիչ խախտում է, և նմանատիպ պրակտիկան ավարտվել է 2012 թվականին:
Միևնույն ժամանակ, ըստ Թուրնավայի, «սարքված ձայնագրությունները» այժմ հրապարակվել են բանակցությունները խափանելու համար:
«Հիմնական եւ անհանգստացնող խախտումը ապօրինի գաղտնալսումն է: Մենք դա ավարտեցինք 2012 թվականին, և նմանատիպ պրակտիկան շատ անհանգստացնող է: Բայց ուզում եմ, որ դուք ուշադրություն դարձնեք երկրորդ բանին, և հուսով եմ, դատախազությունը նույնպես կքննարկի սա. Ինչու՞ են այս շինծու ձայնագրությունները հիմա հանրայնացվել, ինչու՞ հիմա: Քանի որ արմատական ընդդիմությունը միշտ այդպիսի աղմուկ է բարձրացնում, երբ համաձայնություն է ձեռք բերվում, դա արվում է սեղանը գլխիվայր շրջելու համար», – ասաց Նաթիա Թուրնավան: