Նաթիա Թուրնավա. Ամենօրյա ռեժիմում աշխատում ենք 2025 թվականին 51 երկրների հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալու համար
Ամենօրյա ռեժիմում աշխատում ենք 2025 թվականին 51 երկրների հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալու համար, – ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ տնտեսության երկարաժամկետ զարգացման «Տնտեսություն – 2030» տեսլականի շնորհանդեսին:
Նախարարի խոսքով, իշխանության հիմնական գերակայությունը տեղական արտադրության զարգացումն է այնպես, որ արտահանումը մեծանա և ներկրումը փոխարինվի տարբեր ուղղություններով:
«Ինչպե՞ս ենք պահպանելու բարձր տնտեսական աճը: Սա տեղական արտադրության և արտահանման զարգացումն է: Տեղական արտադրությունը, վրացական բիզնեսը մեր տնտեսական աճի անկյունաքարն է: Մենք ամեն ինչ արեցինք մեր շուկան արհեստականորեն ընդլայնելու համար: Այսօր Վրաստանը ազատ առևտրի հնարավորություններ ունի 46 երկրների հետ: Սա կազմում է աշխարհի սպառողի մոտ 30 տոկոսը: Ամեն օր աշխատանքներ են տարվում կոնկրետ երկրների՝ Միացյալ Թագավորության, Հարավային Կորեայի, Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Հնդկաստանի, Միացյալ Նահանգների հետ, որպեսզի 2025 թվականին 51 երկրների հետ կարողանանք ունենալ ազատ առևտրի ռեժիմ, իսկ 2030 թվականին՝ առնվազն 57 երկրների հետ:
Դա կլինի աշխարհի բնակչության 72 տոկոսը: Արդյունքում, տեղական արտադրությունն աշխարհում ավելի մրցունակ կլինի, ինչը կփոխարինի ներմուծումը շատ ուղղություններով մեր ներքին շուկայում: Մեր հիմնական գերակայությունը տեղական արտադրության զարգացումն է այնպես, որ արտահանումը մեծանա և ներմուծումը փոխարինվի մի քանի ուղղություններով: Տեղական արտադրությունը տնտեսության անկյունաքարն է», – ասաց Թուրնավան: