Նաթիա Թոդուան դարձել է The Voice of Germany մրցույթի հաղթող (տեսանյութ)
Նաթիա Թոդուան դարձել է The Voice of Germany մրցույթի հաղթող: Նա մրցակիցներին պարտության է մատնել ձայների մեծ առավելությամբ: 21-ամյա երգչուհին հավաքել է ձայների 50,10 տոկոսը: Իսկ երկրորդ տեղ անցած մասնակիցը հավաքել է ձայների 25,45 տոկոսը:

Նաթիա Թոդուան 26 000 մասնակցից հայտնվել է լավագույն քառյակում: Նրա մարզիչը ֆինական ռոկ խմբի հիմնադիր Սամու Հաբերն էր, ով Նաթիայի հետ միասին դարձավ մրցույթի հաղթող:

Գերմանական Voice-ի եզրափակիչ շոուի ժամանակ հեռուստադիտողի առջև հատուկ ծրագրով հանդես է եկել Էդ Շերոնը: The Voice of Germany երաժշտական մրցույթի մեծ ճանաչում ունի Գերմանիայում և բոլորի կողմից սիրված նախագիծ է:
Հաղթելուց հետո Նաթիա Թոդուան մեկ անգամ ևս կատարեց իր երգը:
Աննկարագրելի էին Նաթիա Թոդուայի զգացմունքները արդյունքները հայտարարելուց հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan