Նաթիա Մեզվրիշվիլի. Վարչապետի հանձնարարությամբ Բաթումիում են փոխվարչապետը, առողջապահության նախարարը և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը
Վարչապետի հանձնարարությամբ Բաթումիում են փոխվարչապետը, առողջապահության նախարարը և հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարը,- այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին:
Ինչպես նշել է Նաթիա Մեզվրիշվիլին, նրանք տեղում են իրավիճակի կառավարման և առավել լավ մենեջմենթի նպատակով:
«Կար որոշակի տեղեկություն, որը մենք ստացանք բնակչությունից առանձին թերությունների վերաբերյալ, ուստի մոնիտորինգի խմբերն ինտենսիվ աշխատում են, որպեսզի խնդիրները հասցվեն նվազագույնի և վերացվեն»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: