Նաթիա Մեզվրիշվիլի. Լեգիտիմությունն ու համաչափությունն այն հիմնական սկզբունքներն էին, որոնցով առաջնորդվում էինք, երբ դիմեցինք նախագահին արտակարգ դրություն հայտարարելու առաջարկով
Նաթիա Մեզվրիշվիլի. Լեգիտիմությունն ու համաչափությունն այն հիմնական սկզբունքներն էին, որոնցով առաջնորդվում էինք, երբ դիմեցինք նախագահին արտակարգ դրություն հայտարարելու առաջարկով

Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանափակումները պետք է համաչափ լինեն իրավիճակի հետ: Լեգիտիմությունն ու համաչափությունն այն հիմնական սկզբունքներն էին, որոնցով առաջնորդվում էինք, երբ դիմեցինք նախագահին արտակարգ դրություն հայտարարելու առաջարկով,- նշել է Նաթիա Մեզվրիշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ:

Խորհրդարանում այսօր քվեարկում են արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը հետաձգելու համար:

Ըստ Նաթիա Մեզվրիշվիլիի, որոշման հիմնական նպատակը վիրուսի տարածումը դանդաղեցնելն էր և դրանով քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելը:

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին, խորհրդարանին, ինչպես նաև վիրուսի դեմ պայքարող բժիշկներին, ոստիկաններին և այն քաղաքացիներին, ովքեր ցուցաբերել են քաղաքացիական պատասխանատվություն և հնազանդվել են ինչպես կառավարության կողմից տրված խորհուրդներին, այնպես էլ արտակարգ դրության ժամանակ կիրառված սահմանափակումներին: