Նաթիա Մեզվրիշվիլի. Ապաքինված մարդկանց տեսանկյունից այսօրվա դրությամբ պահպանում ենք դրական դինամիկա, վերջին 24 ժամում ապաքինվել է 2075 մարդ
Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 1709 նոր դեպք, – այս մասինհայտարարել է Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Մեզվրիշվիլին խոսել է կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության տվյալների և վերջին 24 ժամվա ընթացքում կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:
«Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 1709 նոր հաստատված դեպք: Վարակման առաջին դեպքից ի վեր երկրում արձանագրված կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 35567 է:
Ինչպես նշվել է երեկվա ճեպազրույցում, մենք լավատեսական սպասումներ ունեինք վերականգնված մարդկանց աճի տեսանկյունից, և այս առումով մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2075 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 16904-ի:
Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք նաև մահվան դեպքեր: 20 մարդ է զոհվել, յոթը՝ Թբիլիսիում, ինը՝ Աջարիայում, երկուսը՝ Իմերեթիում, մեկը՝ Մցխեթա-Մթիանեթիում և մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր մահվան 273 դեպք», – հայտարարել է Մեզվրիշվիլին:
Նրա փոխանցմամբ, Թբիլիսիում կորոնավիրուսի 445 նոր դեպք է հայտնաբերվել, Աջարիայում ՝ 437, Իմերեթիում՝ 388:
«Այսօր հայտնաբերված 1 709 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի, ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 445 դեպք, Աջարիայում՝ 437, Իմերեթիում՝ 388, Քվեմո Քարթլիում՝ 32, Շիդա Քարթլիում՝ 125, Գուրիայում՝ 35, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 351 դեպք, Կախեթիում`40, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե-Ջավախեթիում`44, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 0:
Այս փուլում ակտիվ վարակված դեպքերը 18 364 են: Հիվանդանոցներում բուժվում է 4 209 հիվանդ, այդ թվում՝ 2 106-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 696-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 511 ծանր հիվանդ, այդ թվում՝ 255-ը Թբիլիսիում և 78-ը՝ Աջարիայում: Նրանցից 128-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 70-ը Թբիլիսիում և 29-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցում գտնվում է 2 346 մարդ, այդ թվում` 826-ը Աջարիայում և 1234-ը`Թբիլիսիում: Կլինիկական կառավարման նոր մոդելի համաձայն՝ բնակարանային բուժում է ստանում 11 809 մարդ:
Կարանտինային տարածքում ունենք 3 324 մարդ, այդ թվում 683-ը Թբիլիսիում և 1 649-ը՝ Աջարիայում:
Հոկտեմբերի 6-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 9728 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է 29 074 մարդ, որոնցից 3764-ը՝ Թբիլիսիում, 11190-ը ՝ Աջարիայում և 4 024-ը՝ Իմերեթիում, – հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: