Նարենդրա Մոդին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ Հնդկաստանի վարչապետը այս խոսքերն ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Պատերազմի շարունակության ամեն օր մարդկությունը, ըստ էության, մեկ քայլ հետ է գնում։ Միևնույն ժամանակ, խաղաղության ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ ողջ մարդկությանը խաղաղության իրական հույս է տալիս։
Մենք պետք է անվերջ պատերազմից անցնենք պատերազմի, ռազմական գործողությունների ավարտին։ Մենք պետք է շարժվենք այս ուղղությամբ. սա կենսական նշանակություն ունի ողջ մարդկության համար», – ասել է Հնդկաստանի վարչապետը։