Նարենդրա Մոդի. Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում

19:01, 31.08.2026

Հնդկաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Հնդկաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։

«Մենք նաև վստահ ենք, որ առևտրային և ներդրումային կապերը կխորանան ապագայում», – ասել է Նարենդրա Մոդին։

Նմանատիպ