«Նամե» ֆիլմի օպերատոր Գիորգի Շվելիձեն դարձել է Ամերիկայի կինեմատոգրաֆների հասարակության գլխավոր մրցանակի դափնեկիրը

12:04, 10.02.2019

«Նամե» ֆիլմի օպերատոր Գիորգի Շվելիձեն դարձել է Ամերիկայի կինեմատոգրաֆների հասարակության գլխավոր մրցանակի դափնեկիրը:

Տարվա հայտնաբերում սեկցիայում Գիորգի Շվելիձեն ուներ երկու մրցակից: Ամերիկայի կինեմատոգրաֆների հասարակությունը հաղթողին ճանաչել է փետրվարի 9-ի գիշերը:

Հաղթանակից հետո Գիորգի Շվելիձեն զրուցել է արտասահմանյան մամուլի հետ և նշել, որ իրեն զգում է երազում և այս հաղթանակը ոչ միայն իրենն է, այլ բոլոր կինեմատոգրաֆիստներինը, և դա տալիս է առաջ շարժվելու հնարավորություն:

Ռեժիսոր Զազա Խալվաշիի «Նամե» ֆիլմը բազմաթիվ փառատոնների դափնեկիր է:

https://www.facebook.com/AmericanCinematographer/videos/2018875421746747/

Նմանատիպ