«Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի հակառակորդները գիշերը կանցկացնեն Քութաիսիի կենտրոնական հրապարակում
«Նամախվանի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի հակառակորդները գիշերը կանցկացնեն Քութաիսիի կենտրոնական հրապարակում

Քութաիսիի կենտրոնական հրապարակում շարունակվում է «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդների ակցիան:

Հանրահավաքի կազմակերպիչ Վառլամ Գոլեթիանիի խոսքով, մասնակիցները գիշերը կանցկացնեն կենտրոնական հրապարակում: Նա ասաց, որ կազմակերպչական մանրամասներն արդեն համաձայնեցվել են պարեկային ոստիկանության հետ: Գոլեթիանին ցուցարարներին կոչ արեց հանդարտվել:

Ակցիայի մասնակիցները վաղը ժամը 08:00-ին կրկին երթով շարժվելու են դեպի Գումաթի:

Ըստ Վառլամ Գոլեթիանիի, եթե իշխանությունը հաշվի չառնի նրանց պահանջները, նրանք կպիկետավորեն երկրի բոլոր մարզերը: