«Նամախվան ՀԷԿ»-ի դեմ ցույցի մասնակիցները Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում տեղադրում են վրաններ
«Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցման դեմ ցույցի կազմակերպիչներից մեկի, Վառլամ Գոլեթիանիի հայտարարությամբ, Թբիլիսիում, Հանրապետության հրապարակում վրաններ կտեղադրվեն և կսպասեն վաղը, մինչև ժամը 12:00-ն իրենց պահանջների վերաբերյալ կառավարության որոշմանը:
«Այսօր այս հրապարակը ծածկված կլինի վրաններով, մենք մնում ենք այստեղ, ընկերներ, վաղը սպասում ենք պատասխանի մինչ 12:00-ն, կամքի արտահայտումը իշխանությունների կողմից, որ կատարվում են մեր բոլոր պահանջները: Հակառակ դեպքում պայքարը ծավալվելու է, մեր միասնությունն էլ ավելի ուժ կլինի և մեր խաղաղ, արդար, հիմնավորված պայքարը ցնցելու է իշխանություններին, նա այլևս չի ունենա տարածք, որ պատասխանատվությունը դնի մեկ այլ անձի վրա, իբր ինչ ինչ ապակառուցողական ուժ ստիպել է նրան ընդունել այս որոշումը»,- հայտարարել է Վառլամ Գոլեթիանին:
Ինչ վերաբերում է պահանջներին, ապա, ըստ Վառլամ Գոլեթիանիի, «Էնկա» ընկերությունը պետք է լքի Ռիոնի կիրճը, պետք է կասեցվի ընկերության հետ կնքված պայմանագիրը, չեղյալ համարվի 2015 թվականից ընկերությանը տրված բոլոր փաստաթղթերը:
Ըստ նրա, պահանջները ներառում են նաև էկոնոմիկայի նախարարի հրաժարականը, բոլոր նրանց պատասխանատվությունը, ովքեր անմիջականորեն մասնակցում են այս նախագծին և էներգետիկ ոլորտում մորատորիումի հայտարարմանը: